Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հուդա Իսկարիովտացին և Նիկոլը

Հուդա Իսկարիովտացին և Նիկոլը
10.04.2023 | 10:02

ՆՓ-ի կողմից «Հիսուս Քրիստոս՝ գերաստղ» ռոք-օպերայի՝ Հուդայի արիայի հրապարակումն այդքան մակերեսային չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից:
Հայտնի ռոք-օպերան իրականում ընդհանուր քիչ բան ունի Նոր Կտակարանի հետ: Դրանում պահպանվել է միայն սյուժեի ընդհանուր գիծը, մինչդեռ փիլիսոփայությունը գրեթե ամբողջությամբ վերանայված է: Այսպես, մյուզիքլն ավարտվում է ոչ թե Քրիստոսի հարությամբ, այլ մահով: Դրանով իսկ ընդգծվում է ստեղծագործության հակակրոնական բնույթը: Ու առհասարակ, այն ոչ թե Աստծո Որդու, այլ մարդկանց մասին է:
Ինչ վերաբերում է Հուդային, ապա մյուզիքլում այն որևէ ներքին բովանդակային կապ չունի աստվածաշնչյան Հուդայի հետ: Մասնավորապես, մյուզիքլում նա չի ցանկանում դավաճանել Հիսուսին, պարզապես հասկանում է, որ եթե նա չանի դա, ապա և ՈՒսուցչին և աշակերտներին հոշոտելու է ամբոխը: Հուդան մեծ աղետ է կանխատեսում, դրա համար է գնում դավաճանության՝ կարծելով, թե դրանով կմեկուսացնի ու արդյունքում կփրկի Հիսուսին: Երեսուն արծաթն այստեղ պահպանված են զուտ որպես սյուժետային գծի արտաքին կոմպոնենտ:
(Քրիստոնեության կայացման գործում Հուդայի դերակատարման մասին է գրում նաև հանճարեղ Բորխեսը իր՝ «Հուդայի դավաճանության երեք տարբերակները» էսսեյում):
Իր էջում տեղադրելով Հուդայի արիան՝ ՆՓ-ն փորձում է արդարանալ. «Այո, դավաճանություն եղել է, բայց եթե ես այն չգործեի, կլիներ ավելի մեծ աղետ»:
Այսինքն՝ դավաճանությունը տվյալ դեպքում միայն արտաքին, ֆորմալ տեսանկյունից է դավաճանություն: ՆՓ-ն կոչ է անում մեզ դիտարկել այն որպես ինքնազոհություն:
Հաշվի առնելով այն, թե ինչ մեծ նշանակություն են տալիս այս պսևդո-իշխանությունները տարատեսակ սիմվոլներին՝ չեմ բացառում, որ Հուդայի արիայի հրապարակման նպատակը հենց դա էր:

Վահե ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2208

Մեկնաբանություններ